
Նոր խորհրդարանի ՔՊ-շնիկ հանրույթը նկատելիորեն հոգնած է, եթե համեմատելու լինենք Ալեն Սիմոնյանի ժամանակների նույնաբովանդակ բիոմասսայի հետ: Ընդամենը մի քանի օր է, ինչ հավաքվել են ԱԺ շենքում, բայց մեջները մի առույգ մարդ չկա: Հների մասին չեմ խոսում՝ համարյա «մեռած» են, նորերի մեջ էլ իսկի ՔՊ-շնիկի «ավյուն» չկա: Էս ո՞ւմ եք բերել, պարոն Փաշինյան, ի՞նչ են անելու էս թրջված հավերն իրենց համար մութ ու խավար օրենսդրական աշխարհում: Սրանք օրենք ընդունող ե՜ն, օրակարգ ձեւավորող ե՜ն, բանավեճի մեջ մտնող ե՜ն…
Ինչքան հասկացա՝ սրանք Նիկոլից առայժմ մեկ հանձնարարական ունեն՝ պարզել, թե ընդդիմությունից ով է ընդունում Հայաստանի ծռտի քարտեզը եւ ով չի ընդունում: Դիցուք՝ Արամ Վարդեւանյանը սրանց 100 անգամ 100 տարբեր ձեւերով ասաց, որ այդ քարտեզն ընդունել-չընդունելն ինքնանպատակ եւ հիմար հարց է, որից ոչինչ կախված չէ: Դուք դեռ սահմանագծում-սահմանազատում եք անում, լուրեր կան, որ նոր տարածքներ եք հանձնելու, չի բացառվում, որ վաղն այստեղ նոր քարտեզ կպցնեք, վերջապես ադրբեջանական զինված խմբավորումներին հեռացրեք այս քարտեզում պատկերված Հայաստանից, որ մենք էլ հասկանանք՝ ընդունե՞նք այս քարտեզը, թե՞ չընդունենք: Երեւի եփած հավն էլ հասկացավ, որ ԱԺ դահլիճում հայտնված քարտեզն ընդամենը «մուլտյաշկա» է, ոչինչ չասող իր, բայց դու եկ ու ՔՊ-ին համոզիր, որին Նիկոլը կարգադրել է՝ այնքան զզվեցնել, որ ընդդիմությունն ընդունի այդ «մուլտյաշկան»: Հենց ընդունեն՝ բերելու են եւ բոլոր ընդդիմադիրներին մեկական քարտեզ-բրոշկա են նվիրելու, ապա կարգադրելու են դրանք կրել այս խորհրդարանի բոլոր նստաշրջաններում: Ուստի բոլոր ընդդիմադիրներին հորդորում եմ՝ ոչ թե Արամ Վարդեւանյանի նման բարեկիրթ ձեւով, շատ ներողություն, սրանց երկար-բարակ բացատրել, թե ինչ է այդ «քարտեզը», այլ պարզ ու շիտակ հայերենով «պասլատ» անել այդ հոգնածներին ու ասել՝ գնացեք, ուրիշ բան մտածեք, եթե կարող եք: Բերել եք այստեղ, Նիկոլի երկամյա էշությանն ուզում եք օրենքի ուժ տալ, որ ի՞նչ անեք, ո՞ւմ է պետք այդ քարտեզը: Ասեք՝ չենք ընդունում, ս. արեք Ալիեւի այդ «գեղարվեստական» գործը:
Վախենում եք նոր պատերա՞զմ սկսվի… Չի սկսվի: Բոլոր նոր պատերազմներն սկսվում են նախորդ պատերազմն ավարտվելուց եւ խաղաղության պայմանագիր կնքելուց հետո: 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսված պատերազմը դեռ չի ավարտվել, խաղաղության պայմանագիր դեռ չի կնքվել, հետեւաբար՝ նոր պատերազմի մասին խոսելը եւ դրանով հաթաթա տալը, մեղմ ասած, քարտեզ-էշությունից հետո երկրորդ ամենամեծ էշությունն է: Ալիեւն ամենաշատը կարող է վերսկսել մարտական գործողությունները, իսկ դա արդեն, «հարգելի» վաղաժամ հաղթածներ, ձեր պրոբլեմն է: Պետություններն են պատերազմում, ոչ թե քաղաքական ուժերը: Եվ, ուրեմն, բարի եղեք ընդունել Ալիեւի մարտահրավերը եւ արժանի հակահարված տալ, կազմակերպել ժողովրդի եւ երկրի պաշտպանությունը՝ սա է ձեր խնդիրը, ոչ թե Հայաստանի ծռտի քարտեզը դագաղի տեղ «ֆռցնելը»:
Հաջորդիվ Նիկոլը ընդդիմության առջեւ հարց է դնելու՝
1. ընդունո՞ւմ եք Մհեր Գրիգորյանի բանակցությունների արդյունքները եւ նոր տարածքների (անկլավների) հանձնումը
2. ընդունո՞ւմ եք սահմանադրության դանիելիոաննիսյանական տարբերակը
3. ընդունո՞ւմ եք 300 հազար ադրբեջանցիների «վերադարձը» Հայաստան
4. ընդունո՞ւմ եք, որ Գարեգին Երկրորդ անունով Ամենայն հայոց կաթողիկոս չկա…
Ընդունեք, թե ոչ, սիրելի ընդդիմություն, Նիկոլի այս կարգի հարցերը վերջ չեն ունենալու: Հույսներդ չդնեք Նիկոլի հոգնելու վրա, թե նա մի օր կհոգնի այսպիսի էշություններ դուրս տալուց: Նրան հոգնել չկա, որովհետեւ այդ հարցերը ձեր առջեւ դնողն ինքը չէ, ինքը չի մտածում դրանք: Նա ընդամենը «խողովակ» է, որի միջով Ալիեւի պահանջներն են հասնում ձեզ, սիրելի խորհրդարանական ընդդիմություն: Կարծում եք Ալիեւն է՞լ մի օր կհոգնի: Չսխալվեք: Ալիեւը կհոգնի միայն այն ժամանակ, երբ մեզ մնացած այս 29 հազար կիլոմետրից այլեւս ոչինչ չի լինի, մենք չենք լինի, չեն լինի մեր կանայք, որ «Հայփոստում» տնօրեն աշխատեն ու միլիոններ դիզեն մեզ համար…