Առնվազն յոթ մարդ է զոհվել Եմենի Էլ-Մահա նավահանգստի վրա առավոտյան հութիների հարձակման հետևանքով, հայտարարել է երկրի զինված ուժերի ներկայացուցիչը, հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը։
Ավելի վաղ հութիները ստանձնել էին հարվածի պատասխանատվությունը՝ հայտարարելով, որ օգտագործել են մեծ թվով բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր։
Շարժման հայտարարության համաձայն, հարձակման թիրախը եղել են սաուդցի զինծառայողների դիրքերն ու զենքի պահեստները։