
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հետագա սրումը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, երբ այլևս խոսքը ոչ թե մեկ ոճակատամարտում կամ պատերազմում պարտվելու մասին է, այլ պետությունների գոյության։
«Երբ ռազմաճակատում ավերածություններն ու հյուծվածությունը վերածվում են թիկունքում հյուծվածության, հարցն այլևս այն չէ, թե դուք կպարտվեք պատերազմում, թե մեկ ճակատամարտում, այլ այն, թե արդյոք դուք կգոյատևեք որպես ազգ», – ասել է Ֆիդանը «Անադոլու»-ին տված հարցազրույցում։
Նա հավելել է, որ նման իրավիճակում երկու կողմերն էլ կարող են դիմել «իրենց ունեցած վերջին տարբերակների» օգտագործմանը։
Հարցազրուցավարը նշել է, որ հայտնի են Ռուսաստանի վերջին մնացած տարբերակները (միջուկային զենքը – խմբ.) և զգուշացրել է, որ այս ուղղությամբ հետագա զարգացումները կարող են հանգեցնել աղետալի հետևանքների։
Ըստ Թուրքիայի արտաքին գործերի նախարարի, այս հարցը բարձրացվել է նաև Ռուսաստանի ներկայացուցիչների հետ զրույցներում՝ Ռուսաստան կատարած իր այցի ժամանակ։ Ֆիդանը հավելել է, որ թուրքական կողմը նախկինում իրավիճակի վերաբերյալ իր գնահատականը փոխանցել է արևմտյան երկրներին։