Ժոզե Մոուրինյուն կարգապահական խիստ կանոններ է սահմանել Մադրիդի «Ռեալում»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կարգապահական խիստ կանոններ է սահմանել մադրիդյան թիմում, հաղորդում է իսպանական AS պարբերականը։

Նշվում է, որ ֆուտբոլիստներին այսուհետ արգելված է ինքնուրույն ընտրել իրենց սննդակարգը. ճաշացանկը կազմելու է բացառապես ակումբի դիետոլոգը՝ նախապես հաստատված սխեմայով։

Բացի այդ, խաղացողները պարտավոր են ակումբի մարզաբազայում լինել պարապմունքի մեկնարկից առնվազն մեկ ժամ առաջ։ Մարզմանն անգամ մեկ րոպե ուշանալու դեպքում ֆուտբոլիստը կհեռացվի ընդհանուր խմբից և անհատական պարապմունք կանցկացնի մարզասրահում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *