F-16 կործանիչները որսացել են մի քանի ինքնաթիռ, որոնք խախտել էին Թրամփի գոլֆ-ակումբի վրա թռիչքների արգելքը

Հյուսիսամերիկյան օդատիեզերական պաշտպանության հրամանատարության (NORAD) F-16 կործանիչներն այսօր որսացել են մի քանի թեթև շարժիչով ինքնաթիռ, որոնք խախտել էին ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Բեդմինսթեր քաղաքի շրջանում սահմանված թռիչքների ժամանակավոր սահմանափակումները, որտեղ գտնվում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի գոլֆ-ակումբը, ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։

Բոլոր ինքնաթիռները անվտանգ կերպով դուրս են բերվել սահմանափակման գոտուց և NORAD-ի օդանավերի ուղեկցությամբ տարվել դրա սահմաններից դուրս։

NORAD-ը կոչ է արել օդաչուներին թռիչքից առաջ ստուգել ավիատորների համար նախատեսված ծանուցումները (NOTAM) և ԱՄՆ Քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչության (FAA) սահմանած թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *