Հայրավանքում կասեցվել է գազավորված ընպելիքի արտադրամասը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից անհատ ձեռնարկատեր Հասմիկ Հովհաննիսյանին պատկանող գազավորված ըմպելիքների արտադրամասում (Գեղարքունիքի մարզ, Գավառ համայնք, Հայրավանք բնակավայր, ապրանքանիշը՝ Լևագե) իրականացրած վերահսկողությունը բացահայտել է սննդամթերքի արտադրության համար անընդունելի սանիտարահիգիենիկ պայմաններ.

այսպես՝

– արտադրամասի հատակների, պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից,

– առաստաղներն ապահով չեն եղել, ինչը չի կանխարգելում կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը և առաստաղներից մասնիկների թափվելու հնարավորությունը, նպաստում է խոնավության խտացմանը,

– սննդի կառույցն ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով։

Գազավորված ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *