Պատժամիջոցների տակ գտնվող Caroline Bezengi լցանավն Օմանի ափերի մոտ աղետի է ենթարկվում։
Մոտ մեկ միլիոն բարել հում նավթ տեղափոխող նավն արդեն մասամբ ջրի տակ է և շարունակում է խորտակվել։ Նավթը թափվել է ջրի մեջ և լուրջ սպառնալիք է ներկայացնում ծովային արգելոցի համար․ հայտնում է Arab News-ը՝ հղում անելով արբանյակային լուսանկարներին։
Լցանավը մոտ երկու ամիս է՝ Օմանի հարավ-արևմուտքում գտնվող Քիբլիա կղզու մոտ է։ Արբանյակային լուսանկարների համաձայն՝ նավը նկատելիորեն սկսել է սուզվել հուլիսի 31-ից օգոստոսի 5-ն ընկած ժամանակահատվածում։ Օգոստոսի 7-ի դրությամբ՝ նավթային հետքը ծածկել էր գրեթե 800 քառակուսի կիլոմետր։
Արաբական ծովի արգելոցը կենդանիների հազվագյուտ տեսակների «ապաստարան» է, այդ թվում՝ վտանգված խութերի և եզակի արաբական սապատավոր կետերի։