Հայ շախմատիստները առաջատարների շարքում են


Սպորտ


Հայ շախմատիստները առաջատարների շարքում են Մոնտենեգրոյի Ցետինե քաղաքում ընթացող 2026 թվականի շախմատի Եվրոպայի մինչև 20 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում, հայտնում են ՀՀ շախմատի ֆեդերացիայից։

Պատանիների առաջնությունում 4 խաղափուլից հետո միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը և գրոսմայստեր Էմին Օհանյանը ունեն 3.5 միավոր և կիսում են 1-3-րդ հորիզոնականները:

Աղջիկների առաջնությունում կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Պոլինա Կոբակը նույնպես ունի 3.5 միավոր և կիսում է 1-2-րդ հորիզոնականները։

5-րդ խաղափուլը կմեկնարկի օգոստոսի 10-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *