
«Առողջության իրավունք» ՀԿ-ի նախագահ Անուշ Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ահա ինչ է նշանակում «պաշտպանված իրավունքներ»՝ Հայաստանի իրականությունում․
2026 թվականի հունվարի 16-ին դիմել եմ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ՝ բարձրաձայնելով լուրջ խնդիր՝ Հայաստանում բժիշկների անհատական լիցենզավորման համակարգի շրջանակում ավագ բուժաշխատողների իրավունքների խախտումների վերաբերյալ։
Նշել եմ հստակ՝ այս իրավիճակը վտանգում է ոչ միայն բուժաշխատողների իրավունքները, այլ նաև բուժօգնության որակը և հանրային առողջությունը։
Առաջարկել եմ հանդիպում՝ խնդիրը ներկայացնելու, փաստերը քննարկելու և լուծումներ գտնելու համար։
– Հանդիպումը կազմակերպվեց։
Լսեցին։
Զարմացան, որ օրենքն արդեն ուժի մեջ է։
Խնդրեցին ներկայացնել ամեն ինչ գրավոր, առավել մանրամասն։
– 30․01․2026-ին ուղարկեցի ամբողջական նամակը՝ ռիսկերով, փաստերով, հիմնավորումներով։
– Պատասխան ստացվեց միայն 05․03․2026-ին՝ մի քանի անգամ հիշեցնելուց հետո։
Պատասխանը՝
«գրություն է ուղարկվել Առողջապահության նախարարություն՝ պարզաբանում ստանալու համար»։
– Այսօր 20․04․2026-ն է։
Եվ… լռություն։
Ոչ դիրքորոշում,
ոչ գնահատական,
ոչ պաշտպանություն։
-Եզրակացություն
Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը Հայաստանում հաճախ նշանակում է՝ քո խնդիրն ուղարկել նույն մարմնին, որի դեմ կա բողոք…
և հետո սպասել անորոշ ժամանակով։
Հ․Գ․ Իրավունքները չեն խախտվում միայն օրենքներով։
Դրանք խախտվում են նաև լռությամբ»։
ՄԻՊ-ի պատասխանը