Նավ է շրջվել․ կան զոհեր եւ վիրավորներ

Ամերիկյան Նյու-Յորքում նավ է շրջվել։ Զոհվել է 2 մարդ։ Տարբեր ծանրության վնասվածքներ է ստացել 12 մարդ։ Այս մասին հայտնում է ABC News-ը։ Միջադեպը տեղի է ունեցել Լիբերթի կղզու մոտ, որի վրա գտնվում է Ազատության արձանը։ Համաձայն տեղեկատվության, զոհվել է քսանյոթամյա մի կին եւ հինգամսեկան մի երեխա։ Նրանք տեղափոխվել են Բրուքլինի հիվանդանոց, որտեղ արձանագրվել է նրանց մահը։ Տուժածները հոսպիտալացվել են։ Այլ տեղեկություններ դեռ հայտնի չեն։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *