Ուշագնաց է եղել ինքնագրեր բաժանելու ժամանակ

Դերասան Քրիստոֆեր Լամբերթը, ով հայտնի է «Լեռնեցին» շարում մարմնավորած Քոնոր Մաքլաուդի կերպարով, կորցրել է գիտակցությունը՝ Փիփսբուրգ քաղաքում Steel City Con ինքնագիր բաժանելու արարողության ժամանակ։ Այս մասին հայտնում է TMZ-ն։ Ականատեսները ասել են, որ Լամբերթը անակնկալ կերպով կորցրել է գիտակցությունը, որից հետո նրան տարել են շտապբուժօգնության մեքենայով։

Դերասանի ներկայացուցիչները ավելի ուշ հայտարարել են, որ արտիստի հետ ամեն բան կարգին է եւ նա հանգստանում է հյուրանոցի իր համարում։ Նրանք մանրամասնել են, որ պարզապես Լամբերթը գիշերը քիչ էր քնել նախորդ գիշերը, եւ օրվա ընթացքում գրեթե չէր սնվել եւ այդ պատճառով էր նրա ինքնազգացողությունը վատացել։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *