
Ղրղզստանի Օշիի մարզի լեռներում գտնվել է կորած լեռնագնացների վրանը։ Սակայն լեռնագնացները վրանում չեն եղել։ Այս մասին հայտնում է Sputnik-ի ղրղզական ծառայությունը։ Հաղորդման համաձայն, լեռնագնացների խմբում Բելառուսի երկու քաղաքացի են եղել եւ Լիտվայի մեկ քաղաքացի։ Երեք օտարեկրացի տուրիստների որոնումները շարունակվում են։ ԱԻՆ փրկարարները որոնողական աշխատանքները իրականացնում են ծովի մակերեւույթից 5 հազար մետր բարձրության վրա բարձրլեռնային տեղամասում։ Լեռնագնացները կապի դուրս չեն եղել օգոստոսի 4-ից, երբ մեկնել էլ Կորումդու գագաթը բարձրանալու։