Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադին դատապարտել է մահվան՝ մարդկության դեմ հանցագործությունների, սպանության և խոշտանգումների համար․ հայտնում է SANA լրատվական գործակալությունը։
Դատարանը մահվան է դատապարտել նաև Բաշար ալ-Ասադի եղբորը՝ Մահեր ալ-Ասադին, և անվտանգության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Ատեֆ Նաջիբին։ Բաշար և Մահեր ալ-Ասադները դատապարտվել են հեռակա կարգով։ Ավելին՝ նրանց ձերբակալման միջազգային օրդեր է տրվել։
Ատեֆ Նաջիբը ներկա է եղել դատական նիստին։ 2011 թվականին նա ղեկավարել է Դարաա նահանգի քաղաքական անվտանգության վարչությունը։ Նաջիբը մեղադրվում է սպանության, խոշտանգումների և սպանության հրահրման համար։
Բաշար ալ-Ասադի իշխանությունը տապալվել է 2024 թվականի դեկտեմբերին, որից հետո նա և իր ընտանիքը Սիրիայից փախել են Ռուսաստան։