Զապորոժիեում գիշերային հարձակման հետևանքով զոհվել է 5 մարդ, կան տասնյակ վիրավորներ

Ռուսաստանի զինված ուժերի կողմից Զապորոժիե քաղաքի վրա իրականացված գիշերային համատեղ հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, իսկ ևս 20-ը ստացել են տարբեր աստիճանի վիրավորումներ, ինչի մասին պաշտոնապես հայտնել է Զապորոժիեի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆեդորովը։

Ինչպես հայտնում է BBC-ն, տելեգրամում արված հայտարարության համաձայն՝ հարձակման են ենթարկվել բնակելի տներ, ոչ բնակելի շենքեր, ավտոտնակային կոոպերատիվներ, ինչպես նաև արդյունաբերական ու ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչի հետևանքով քաղաքում բռնկվել են հրդեհներ և տեղի են ունեցել էլեկտրաէներգիայի լայնամասշտաբ անջատումներ։

Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *