ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոզա Բաբայանին ԱՍՀ նախարարի տեղակալ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 6.1-ին մասով և 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Ռոզա Բաբայանին նշանակել աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ»,- ասված է որոշման մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ ԱՍՀ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արաիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: