
Վրաստանի ՆԳ նախարարությունը վերջին մի քանի օրվա ընթացքում արտաքսել է 113 անօրինական միգրանտի։ Այս մասին հայտնում է վրացական ՆԳՆ Մամուլի ծառայությունը։ Արտաքսվածների մեջ կան նաեւ ՀՀ քաղաքացիներ։
Արտաքսվել են՝ Հայաստանի, Ադրբեջանի, Եգիպտոսի, Հնդկաստանի, Հորդանանի, Ղազախստանի, Քենիայի, Չինաստանի, Կուբայի, Նեպալի, Նիգերիայի, Պակիստանի, Ռուսաստանի, Թաիլանդի, Թուրքիայի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Եթովպիայի եւ այլ երկրների քաղաքացիներ։ Վրաստանում վերջին շրջանում ակտիվացել է անօրինական միգրանտների դեմ պայքարը։ Պառլամենտը խստացրել է միգրացիոն քաղաքականությունը, պարզեցնելով արտաքսման պրոցեդուրան, նաեւ՝ միգրանտների խուզարկությունը։