Սերբիան, մտադիր է մինչև 2027 թվականի վերջը միանալ Շենգենյան գոտուն՝ առանց սպասելու ԵՄ-ին լիարժեք անդամակցությանը։ Այս մասին հայտնում են «Радио Белграда»-ն և «Известия»-ն։
Բելգրադն արդեն ձևավորել է հատուկ աշխատանքային խումբ և հաստատել անհրաժեշտ բարեփոխումների պլանը։ Թեև նախագահ Ալեքսանդր Վուչիչն ավելի վաղ հերքում էր Ռուսաստանի հետ առանցվիզային ռեժիմի չեղարկումը, խորհրդարանական կոմիտեի ղեկավար Դրագան Ստանոևիչը հաստատել է, որ Շենգենին միանալն ավտոմատ կերպով կպահանջի վիզաներ ներդնել ՌԴ քաղաքացիների համար՝ ԵՄ պահանջներին համապատասխան։
Զուգահեռաբար, նմանատիպ քայլի է դիմում նաև Չեռնոգորիան, որը ԵՄ-ին ինտեգրվելու ճանապարհին որոշել է 2026 թվականի նոյեմբերի 1-ից չեղարկել Ռուսաստանի և Բելառուսի քաղաքացիների համար առանցվիզային ռեժիմը։