«Թրամփը Հորմուզի նեղուցը բացելու վերջնագիր է ներկայացրել Իրանին՝ հրադադարի ձեռք բերման համար». Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ողջունել է Իրանի հետ
«փխրուն հրադադարի» ձեռք բերումը՝ Իրանի իշխանություններին «բարեխիղճ բանակցությունների»
կոչ անելով՝ երկարաժամկետ համաձայնության հասնելու համար։

«Եթե իրանցիները պատրաստ են մեզ հետ բարեխղճորեն
համագործակցել, կարծում եմ՝ մենք կարող ենք համաձայնության գալ»,- ասել է Վենսը Բուդապեշտ
կատարած այցի ժամանակ։

ԱՄՆ փոխնախագահը հավելել է, որ եթե իրանցիները չնստեն
բանակցությունների սեղանի շուրջ, «նրանք կիմանան, որ Միացյալ Նահանգների նախագահը նրանցից
չէ, ով կատակ է անում»։ «Նա (Թրամփը) անհամբեր է։ Նա անհամբեր է առաջընթացի ձգտման
հարցում»,- հայտարարել է Վենսը։

«Միացյալ Նահանգների նախագահն ինձ ասաց… գնացեք
և բարեխղճորեն աշխատեք համաձայնության ձեռք բերման վրա»,- ասել է Վենսը։

Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները
պայմանավորվել են դադարեցնել Իրանի վրա հարձակումները, ինչը հիմք է հանդիսացել հրադադարի
համար, և որ Թեհրանը համաձայնել է վերաբացել Հորմուզի նեղուցը. Միացյալ Նահանգները
համաձայնել է հրադադարի այն բանից հետո, երբ Թեհրանը պատրաստակամություն է հայտնել
բացել Հորմուզի նեղուցը նավագնացության համար։

«Նախագահը [Դոնալդ Թրամփը], ըստ էության, իրանցիներին
վերջնագիր է ներկայացրել։ Նա ասել է. «Բացեք նեղուցը։ Դադարեցրեք համաշխարհային տնտեսությունը
պատանդ պահելը, և մենք կպայմանավորվենք հրադադարի շուրջ»։ Եվ հենց այսպիսի համաձայնության
ենք եկել գիշերը։ Իրանցիները համաձայնել են բացել նեղուցը»,- ասել է Վենսը։

 

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *