Մինչև 128 կմ/ժ արագությամբ քամու պոռթկումներով փոթորիկները կաթվածահար են արել Չիկագոն և Ինդիանայի հյուսիս-արևմուտքը

Երեքշաբթի ուժեղ փոթորիկները Չիկագոյի շրջանում և ԱՄՆ Ինդիանա նահանգի հյուսիս-արևմուտքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների՝ ուղեկցվելով քամու վտանգավոր պոռթկումներով և տորնադոյի սպառնալիքով, հաղորդում է Associated Press-ը։

Իլինոյսում և Ինդիանայում գործարկվել են տորնադոյի նախազգուշացման շչակները։ Ցերեկը Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայաններից բոլոր թռիչքները դադարեցվել են։

Տարածաշրջանի օդերևութաբանական կայաններում գրանցվել են ժամում 80 մղոն (մոտ 128 կմ/ժ) և ավելի արագությամբ քամու բազմաթիվ պոռթկումներ։ Ուժեղ քամին ծառեր է տապալել։

ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանի բնակիչներին նախազգուշացրել է մոտեցող փոթորիկների վտանգի մասին։

PowerOutage.us-ի տվյալներով՝ Իլինոյսում և Ինդիանայում ավելի քան 575 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Հատկապես ծանր է տուժել Ինդիանայի Լեյք շրջանը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *