Երեքշաբթի ուժեղ փոթորիկները Չիկագոյի շրջանում և ԱՄՆ Ինդիանա նահանգի հյուսիս-արևմուտքում հանգեցրել են էլեկտրաէներգիայի լայնածավալ անջատումների՝ ուղեկցվելով քամու վտանգավոր պոռթկումներով և տորնադոյի սպառնալիքով, հաղորդում է Associated Press-ը։
Իլինոյսում և Ինդիանայում գործարկվել են տորնադոյի նախազգուշացման շչակները։ Ցերեկը Չիկագոյի երկու խոշորագույն օդանավակայաններից բոլոր թռիչքները դադարեցվել են։
Տարածաշրջանի օդերևութաբանական կայաններում գրանցվել են ժամում 80 մղոն (մոտ 128 կմ/ժ) և ավելի արագությամբ քամու բազմաթիվ պոռթկումներ։ Ուժեղ քամին ծառեր է տապալել։
ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայությունը տարածաշրջանի բնակիչներին նախազգուշացրել է մոտեցող փոթորիկների վտանգի մասին։
PowerOutage.us-ի տվյալներով՝ Իլինոյսում և Ինդիանայում ավելի քան 575 հազար սպառող մնացել է առանց էլեկտրականության։ Հատկապես ծանր է տուժել Ինդիանայի Լեյք շրջանը։