Ռուսաստանը համակարգված կերպով խեղաթյուրում է իր տնտեսական վիճակագրությունը․ շվեդական հետախուզություն

Կրեմլը համակարգված կերպով մանիպուլացնում է տնտեսական վիճակագրությունը՝ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներին խաբելու համար, թե Ռուսաստանի տնտեսությունը դիմացել է պատժամիջոցների և ռազմական ծախսերի ճնշմանը։ Այս մասին հայտարարել է Շվեդիայի ռազմական հետախուզության ղեկավար Թոմաս Նիլսոնը Financial Times-ին տված հարցազրույցում՝ հղում անելով հետախուզության տվյալներին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանը 30 միլիարդ դոլարով թերագնահատում է իր բյուջեի դեֆիցիտը, մինչդեռ Ռուսաստանի Կենտրոնական բանկը թերագնահատում է գնաճը։

Այս թիվը, ըստ Շվեդիայի հետախուզության, ավելի մոտ է 15% հիմնական տոկոսադրույքին, քան պաշտոնական 5.86%-ին։

Ավելին, Նիլսոնը հայտարարել է, որ Շվեդիան բացահայտել է ֆինանսական ցուցանիշներ, որոնք կարող են վկայել ապագա բանկային ճգնաժամի մասին։ Նա չի նշել պարամետրերը։

 

Նիլսոնը նշում է, որ Ռուսաստանի տնտեսությունը դեռևս հեռու է վերականգնումից՝ չնայած Մերձավոր Արևելքում պատերազմի պատճառով նավթի գների աճին։ Նա գնահատում է, որ Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար Ուրալի նավթի գները պետք է մեկ տարի մնան մեկ բարելի համար 100 դոլարից բարձր։ Իսկ այլ տնտեսական խնդիրները մեղմելու համար նավթի գները պետք է մնան այս մակարդակի վրա ավելի երկար։

 

Շվեդիան կարծում է, որ Ռուսաստանը «ապրում է փոխառված ժամանակով․ ասել է Նիլսոնը։ «Ռուսաստանի տնտեսությունը կարող է հետևել միայն երկու սցենարներից մեկին՝ երկարաժամկետ անկում կամ ցնցում։ Երկու դեպքում էլ այն կշարունակի անկման հետագիծը՝ դեպի ֆինանսական աղետ», – հավելել է շվեդական հետախուզության ղեկավարը։

Ինչպես նշում է Financial Times-ը, ոչ բոլորն են կիսում Շվեդիայի կողմից Ռուսաստանի տնտեսության վերաբերյալ գնահատականը: Միջազգային կանխատեսումները, ընդհանուր առմամբ, համընկնում են Ռուսաստանի Կենտրոնական բանկի սեփական կանխատեսման հետ, որը կանխատեսում է, որ գնաճը 2026 թվականի վերջին կդանդաղի մինչև մոտ 5%։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին,  տնտեսական հանդիպման ժամանակ, Վլադիմիր Պուտինը պահանջեց, որ կառավարությունն ու Կենտրոնական բանկը բացատրեն մակրոտնտեսական ցուցանիշների սպասումներից հետ մնալու պատճառները: Վերջին ամիսներին Ռուսաստանի ՀՆԱ-ի նկատված անկումը նա վերագրեց «սեզոնային գործոններին»:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *