Թուրքիայում ԻՊ-ի դեմ իրականացված գործողությունների ընթացքում 51 մարդ է ձերբակալվել։
Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը։
Հաղորդվում է, որ ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ գործողություններ են իրականացվել 16 նահանգներում։
Նախարարության տվյալներով՝ Ադանայում, Ադըյամանում, Բալըքեսիրում, Բուրսայում, Դիարբեքիրում, Դյուզջեում, Էդիրնեում, Գազիանթեփում, Իգդիրում, Քայսերիում, Մարդինում, Մերսինում, Նևշեհիրում, Սինոպում, Շանլըուրֆայում և Զոնգուլդակում ձերբակալվել է 51 կասկածյալ։
Պարզվել է, որ նրանք եղել են ԻՊ-ի անդամներ, ֆինանսական աջակցություն են ցուցաբերել կազմակերպությանը և սոցիալական ցանցերում իրենց էջերի միջոցով տարածել են դրա գաղափարները։