Թուրքիան և Իրանը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման հարցերը


Հարեվաններ


Թուրքիայի և Իրանի ներկայացուցիչները քննարկել են երկու երկրների միջև սահմանային անվտանգության ամրապնդման, անօրինական միգրացիայի և թմրամիջոցների մաքսանենգության դեմ պայքարի հարցերը։ Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, Աղրըի նահանգապետ Օնդեր Բոզքուրթի նախագահությամբ տեղի է ունեցել Թուրքիայի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը՝ նվիրված սահմանային անվտանգությանը։

Թուրքական պատվիրակությունը գլխավորել է Բոզքուրթը, իսկ իրանականը՝ Մակուի շրջանի սահմանապահ ուժերի հրամանատար, գնդապետ Մեհդի Հաբիբզադեն։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են սահմանային անվտանգության ամրապնդման, միգրանտների կողմից սահմանի ապօրինի հատումները կանխելու և թմրամիջոցների մաքսանենգության դեմ արդյունավետ պայքարի միջոցները։

Անդրադարձ է կատարվել նաև մաքսային ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը։

Կողմերը մտքեր են փոխանակել սահմանային անվտանգության ոլորտում Թուրքիայի և Իրանի միջև համագործակցության հետագա զարգացման շուրջ։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *