Երևանցի 4 դպրոցական կմեկնի ԱՄՆ՝ մասնակցելու «STEAM» միջազգային ճամբարին


Տեսանյութեր


Երևանի քաղաքապետարանն ընդլայնում է սոցիալական պաշտպանության ծրագրերը՝ մայրաքաղաքի երեխաների համար ստեղծելով զարգացման նոր հնարավորություններ։

Երևանի քաղաքապետի հովանու ներքո և քաղաքապետարանի աշխատակազմի երեխաների և սոցիալական պաշտպանության վարչության նախաձեռնությամբ, ԱՄՆ Փրինսթոնի համալսարանին կից «STEAM Works Studio»-ի հետ համագործակցությամբ կազմակերպվում է քաղաքապետին կից «STEAM» (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) առաջին միջազգային ամառային ճամբարը: 

Երևանի համայնքային դպրոցների 4 աշակերտ կմեկնի Նյու Ջերսիի Փրինսթոնի համալսարան:  
Ծրագիրը երեխաներին հնարավորություն կտա ուսումնասիրել և զարգացնել իրենց հետաքրքրությունները STEAM (գիտություն, տեխնոլոգիա, ճարտարագիտություն, արվեստ և մաթեմատիկա) ոլորտներում, ձեռք բերել առաջնորդության հմտություններ, միջազգային փորձ և, իհարկե, ձգտելու դառնալ նորարար ու առաջնորդ: 

 



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *