Մաքրվել են Գեղարքունիքի մարզի հուշարձանների և տեսարժան վայրերի տարածքները


Հայաստան


Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանության միջազգային օրվա շրջանակներում Գեղարքունիքի մարզի բնակավայրերում իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման և հուշարձանների լվացման աշխատանքներ։

Ինչպես տեղեկացրեց  ՀՀ ԿԳՄՍ նախարարության Պատմական միջավայրի պահպանության Գեղարքունիքի մարզային ծառայության պետ Գոռ Գասպարյանը, հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման աշխատանքներին մասնակցել են Գեղարքունիքի մարզի բնակավայրերի դպրոցականները, մանկավարժները, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, անհատ քաղաքացիներ։

Սևանի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները հատուկ տեխնիկայի կիրառմամբ իրականացրել են համայնքի տարածքում գտնվող հուշարձանների լվացման և մաքրման աշխատանքներ։

«Մարզի տարբեր բնակավայրերում հանրակրթական դպրոցների, կրթամշակութային օջախների և համայնքային կազմակերպությունների ակտիվ մասնակցությամբ իրականացվել են հուշարձանների տարածքների մաքրման, շրջակա միջավայրի բարեկարգման աշխատանքներ։

Կարևոր է նշել, որ նման կարգի աշխատանքները շարունակական են լինելու․ ապրիլի 26-ին Գեղարքունիքի մարզում հայտարարված է մաքրության և բարեկարգման օր, որի շրջանակում ևս կիրականացվեն հուշարձանների տարածքների մաքրման ու բարեկարգման  աշխատանքներ»,-ներկայացրեց Գոռ Գասպարյանը։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *