Լեհաստանի Կատովիցե քաղաքում ավարտվեց 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը․ հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
«Չեմպիոն դարձավ 18-ամյա ուկրաինացի միջազգային վարպետ Ռոման Դեխտյարովը, որը 11 հնարավորից վաստակեց 9 միավոր:
Հայ շախմատիստներից 2027 թվականի աշխարհի գավաթի ուղեգրեր նվաճեցին գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը»,- ասված է հաղորդագրությունում։