Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներում է շնորհել ԱՄՆ քաղաքացի, նախկին ծովային հետևակային Ռոբերտ Գիլմանին, որը կալանքի տակ էր 2022 թվականից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իմ քննարկումներից հետո Ռուսաստանը համաձայնել է ազատ արձակել նրան՝ բացառապես մարդասիրական նկատառումներից ելնելով։ Մենք գնահատում ենք այս որոշումը, ինչպես նաև այն փաստը, որ Ռուսաստանը ոչ մեկից չի պահանջել դրա դիմաց. փոխանակում չի եղել», – գրել է Թրամփը՝ հավելելով, որ Գիլմանն արդեն ճանապարհին է դեպի Վաշինգտոն։
Reuters-ի աղբյուրները պարզաբանել են, որ 32-ամյա Գիլմանն այժմ գտնվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ինքնաթիռում, որը մեկնում է Վաշինգտոնի Դալեսի օդանավակայան, որտեղ նրան զննում են բժիշկները։
Վաշինգտոնն ավելի վաղ Մոսկվային կոչ էր արել ազատ արձակել Գիլմանին՝ նրա առողջական վիճակի վատթարացման պատճառով։