
Սերբիան հետեւելով Չեռնոգորիայի օրինակին, հնարավոր է չեղարկի ՌԴ քաղաքացիների համար ելումուտի առանց վիզային ռեժիմը։ այս մասին հայտարարել է այդ երկրի Եվրոպական ինտեգրացիայի հարցերի նախարար Նեմանյա Ստարովիչը։ Ըստ նրա, Սերբիան դա անելու է՝ 27 թվականին Շենգենյան գոտուն միանալու պահանջներից մեկը եւս կատարելու համար։ Հիշեցնենք, որ այս տարվա նոյեմբերի մեկից ՌԴ եւ Բելառուսի քաղաքացիների համար Չեռնոգորիան պաշտոնապես սահմանել է ելումուտի վիզային ռեժիմ։ Դրանով վերջինս համապատասխանեցնում է իր երկիր ելումուտի ընթացակարգը ԵՄ ընդհանուր չափանիշների հետ։ Նույն բանն էլ ըստ էության, կարող է անել նաեւ Սերբիան։