Կլքի Սպիտակ տան խոսնակի պաշտոնը, բայց Թրամփն առանց գործ չի թողնի

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը օգոստոսի վերջին կհեռանա իր պաշտոնից, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Մեր Սպիտակ տան հրաշալի մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, իմ ամենահուսալի օգնականներից մեկը, ամսվա վերջին կհեռանա իր պաշտոնից՝ իր հրաշալի երեխաների և ընտանիքի հետ ավելի շատ ժամանակ անցկացնելու համար։

Ես լիովին հասկանում և հարգում եմ այս որոշումը», – գրել է ամերիկացի առաջնորդը Truth Social-ում։

Ըստ Թրամփի՝ Լևիթը կդառնա իր հիմնական ոչ հաստիքային խորհրդականներից մեկը և ազդեցիկ դեմք Հանրապետական ​​կուսակցությունում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *