ՆԳ նախարարությունն ամփոփում է ենթակա ծառայությունների կատարած աշխատանքը՝ ներկայացնելով գործունեության առանցքային ուղղություններով իրականացված աշխատանքներն ու արձանագրված արդյունքները։
Օգոստոսի 14-ին՝ ժամը 11։00-ին, Ներքին գործերի նախարարությունում (Նալբանդյան 130, Հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունում) տեղի կունենա մամուլի ասուլիս։
Բանախոսներ՝
ՆԳ նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Ղազարյան,
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Նելլի Դավթյան։
Կներկայացվեն ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակում կատարած աշխատանքները։