Հաղթանակը դեռ մրցույթը հյուրընկալելու երաշխիք չէ․ նոր կանոններ՝ «Եվրատեսիլ»-ում

«Եվրատեսիլ»-ում հաղթող մասնակիցները այլևս անվերապահորեն չեն երաշխավորի երկրին հաջորդ մրցույթը հյուրընկալելու իրավունքը։ Եվրոպական հեռարձակողների միությունը (EBU) նախատեսել է միջոցառումը մեկ այլ երկիր տեղափոխելու հնարավորություն, եթե առաջանան լուրջ անվտանգային ռիսկեր։

Այս մասին ասվում է մրցույթի կազմակերպիչների կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրության մեջ։

Նման որոշման հիմքեր կարող են լինել զինված հակամարտությունը, աշխարհաքաղաքական լարվածությունը կամ այլ հանգամանքներ, որոնք կարող են ազդել հաղթող երկրի կամ հարևան տարածաշրջանի անվտանգության և կայունության վրա։
Եթե ​​կասկածներ առաջանան, EBU-ն կանցկացնի իրավիճակի անկախ գնահատում։ Եթե ​​արդյունքում մրցույթի անցկացումը հաղթող երկրում համարվի անհնար, միությունը կընտրի մեկ այլ հեռարձակող, որը կստանձնի միջոցառման կազմակերպման պատասխանատվությունը, ներառյալ դրա նախապատրաստումը, արտադրությունը և իրականացումը։
Մեկ այլ փոփոխությամբ էլ «Եվրատեսիլի» մասնակիցների համար նվազագույն տարիքը 16-ից բարձրացվել է մինչև 18։ Մասնակիցները պետք է լինեն չափահաս իրենց ելույթի առաջին փորձի պահին։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *