Շինարարական ընկերությունները, որոնք չեն աշխատում 21-րդ դարի չափանիշներին և մոտեցումներին համապատասխան, պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Այդ մասին այսօր՝ օգոստոսի 13-ին, Կառավարության նիստում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա հավելեց, որ Կառավարությունն արդեն հնարավորություն էր տվել նման ընկերություններին։ Նրա գնահատմամբ՝ շինարարության ոլորտում հինգ տարվա ընթացքում հնարավոր է անել ավելի շատ, քան նախորդ ութ տարիներին։
Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն, իր հերթին, տեղեկացրեց, որ 2025 թվականին կառուցվել է 1985 թվականի համեմատ 80%-ով ավելի բնակարան, երբ Խորհրդային Հայաստանի շրջանում գրանցվել էին բնակարանաշինության ամենաբարձր տեմպերը։ Նա նշեց, որ մինչև տարեվերջ կապիտալ ծախսերի ծավալը կգերազանցի 900 մլրդ դրամը։