Վրաստանում բելառուս զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոբուսը Գոմիի լեռնանցքում կիրճն է ընկել, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ, վիրավորվել՝ 15-ը, այդ թվում՝ 6 երեխա․ հայտնում է Interpressnews-ը։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ ավտոբուսի վարորդը չի կարողացել ապահովել մեքենայի անվտանգ կառավարումը։ Վարորդը՝ Վրաստանի քաղաքացի, ըստ տեղեկությունների, լքել է խցիկը վարելիս և լուրջ վնասվածքներ չի ստացել կիրճն ընկնելուց հետո։
Վարորդը ձերբակալվել է։