Աբովյանում վնասվել է ՀԷՑ-ի մալուխային գիծը․ 3 ենթակայանի էլեկտրամատակարարումը դեռևս չի վերականգնվել


Հայաստան


«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հայտնում է, որ օգոստոսի 12-ին՝ ժամը 17:03-ի սահմաններում, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի 2-րդ միկրոշրջանում շինարարական աշխատանքներ իրականացնող կառուցապատող ընկերության կողմից վնասվել է ՀԷՑ-ին պատկանող բարձրավոլտ ստորգետնյա 10 կՎ լարման մալուխային գիծը, ինչի հետևանքով խափանվել է 6 ենթակայանների աշխատանքը։

Ընկերության համապատասխան ստորաբաժանման մասնագետների կողմից ամբողջ գիշերվա ընթացքում իրականացվել են վթարավերականգնողական աշխատանքներ, որոնց արդյունքում մինչև վաղ առավոտյան ժամը 05:00-ն վերականգնվել է 3 ենթակայանների էլեկտրամատակարարումը։

Մյուս 3 ենթակայանների էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ վթարավերականգնողական աշխատանքներն այս պահին շարունակվում են։

Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար:



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *