ՀԴԲ-ն խուզարկել է նախկին կոնգրեսական Սուոլվելի տունը․ նա մեղադրվում է սեռական բռնության մեջ

ԱՄՆ դաշնային գործակալները Սան Ֆրանցիսկոյի օդանավակայանում էլեկտրոնային սարքեր են առգրավել դեմոկրատ նախկին կոնգրեսական Էրիկ Սուոլվելից, իսկ հաջորդ օրը խուզարկություն են իրականացրել Վաշինգտոնում գտնվող նրա տանը։ Այս մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին։

Քննչական գործողությունները կապված են Սուոլվելի նկատմամբ սեռական բռնության վերաբերյալ հայտարարությունների դաշնային հետաքննության հետ։ Աղբյուրների տվյալներով՝ գործակալները սարքերը առգրավել են շաբաթ օրը, իսկ կիրակի օրը խուզարկություն են իրականացրել նրա տանը։

Սուոլվելը Կոնգրեսից հեռացել է ապրիլին՝ սեռական ոտնձգությունների մասին հայտարարությունների վերաբերյալ CNN-ի և San Francisco Chronicle-ի հրապարակումներից հետո։

Դրանից հետո քրեական հետաքննություններ են սկսել Մանհեթենի դատախազությունը և Լոս Անջելեսի շերիֆի դեպարտամենտը։

Սուոլվելի կատարած սեռական ոտնձգությունների մասին հայտնած երկու կանայք CNN-ին հայտնել են, որ նույնպես զրուցել են ՀԴԲ-ի աշխատակիցների հետ։

Սուոլվելը և նրա փաստաբանը դեռևս չեն մեկնաբանել իրավիճակը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *