Տոկիոյում ՌԴ դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ այցի պատճառով

Ճապոնիայի ԱԳՆ-ն կանչել է Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի այցի պատճառովհայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։

Օգոստոսի 13-ին Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ, եղել կղզում գտնվող ձկան վերամշակման գործարանում և հանդիպել տեղի բնակիչների հետ։

Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանին և վերահաստատել Տոկիոյի դիրքորոշումը։

Ճապոնիան հարավային Կուրիլյան կղզիները, այդ թվում՝ Իտուրուպը, անվանում է «հյուսիսային տարածքներ» և պնդում է, որ դրանք պատմական և իրավական տեսանկյունից պատկանում են Ճապոնիային։
Վարչապետ Սանաե Տակաիչին նույնպես Պուտինի այցն անվանել է «բացարձակապես անընդունելի»։

Ռուսաստանի դեսպանատունը ТАСС-ին հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի ավելի ուշ։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *