Ճապոնիայի ԱԳՆ-ն կանչել է Տոկիոյում Ռուսաստանի դեսպան Նիկոլայ Նոզդրևին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի այցի պատճառով․ հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը։
Օգոստոսի 13-ին Պուտինն առաջին անգամ այցելել է Կուրիլյան կղզիներ, եղել կղզում գտնվող ձկան վերամշակման գործարանում և հանդիպել տեղի բնակիչների հետ։
Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Տոշիմիցու Մոտեգին «խիստ բողոք» է հայտնել Ռուսաստանին և վերահաստատել Տոկիոյի դիրքորոշումը։
Ճապոնիան հարավային Կուրիլյան կղզիները, այդ թվում՝ Իտուրուպը, անվանում է «հյուսիսային տարածքներ» և պնդում է, որ դրանք պատմական և իրավական տեսանկյունից պատկանում են Ճապոնիային։
Վարչապետ Սանաե Տակաիչին նույնպես Պուտինի այցն անվանել է «բացարձակապես անընդունելի»։
Ռուսաստանի դեսպանատունը ТАСС-ին հայտնել է, որ այս հարցի վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը կհրապարակվի ավելի ուշ։