Կասեցվել է «Լիլիթ» ապրանքանիշի լիմոնադների արտադրությունը

Կասեցվել է անհատ ձեռնարկատեր Սերոբ Արամյանին պատկանող (Վայոց ձորի մարզ, Վայք համայնք, Հերհեր բնակավայր) «Լիլիթ» ապրանքանիշի գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրամասի արտադրական գործունեությունը:

 

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այս արտադրամասում հայտնաբերել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ պահանջների խախտումներ:

 

Այսպես՝

 

– արտադրամասի հատակների և պատերի մակերևույթները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող և ախտահանվող նյութերից.

– առաստաղները պատրաստված չեն եղել այնպես, որ կանխարգելվի կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումը, առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ.

– դռները եղել են անհարթ, պատրաստված չեն եղել չներծծող նյութերից.

– սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները չեն պահվել նորոգ և բարվոք վիճակում։

 

Հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *