«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻՆ» 1.1 մլրդ դրամի պարտատոմսեր է թողարկում․ տեղաբաշխողը «Կուբ Ինվեսթն» է

ԵՐԵՎԱՆ, 13 օգոստոսի. /ԱՌԿԱ/․  ՀՀ կենտրոնական բանկի նախագահի 2026թ. հուլիսի  15-ի Թիվ N 1/305 Ա որոշմամբ գրանցվել է «ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը:

«ԻԿՕ ՄԱՇԻՆԵՐԻ» ՍՊԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխումն իրականացվելու է 2026 թվականի օգոստոսի 17-ից մինչև 2026 թվականի հոկտեմբերի 19-ը ժամը 16:30-ն ընկած ժամանակահատվածում:

Պարտատոմսերի ձեռքբերման համար ներդրողները սահմանված կարգով պետք է լրացնեն և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքեն կամ ներկայացնեն Պարտատոմսերի ձեռքբերման հայտ/հայտեր:

Պարտատոմսերի ձեռքբերման հայտի լրացումից և պատշաճ կերպով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ առաքումից հետո, սակայն ոչ ուշ քան պարտատոմսերի ձեռքբերման օրվա ժամը 16:30-ը պարտատոմս ձեռք բերել ցանկացող իրավաբանական և/կամ ֆիզիկական անձինք պետք է վճարում կատարեն թողարկման նպատակով Էվոկաբանկ ԲԲԸ-ում բացված 1660030016400900 հաշվեհամարին՝ պարտատոմսերի ձեռքբերման հայտ-հանձնարարականում նշված քանակի պարտատոմսեր ձեռք բերելու համար: 

Ծրագրային ազդագրի և Թողարկման վերջնական պայմանների էլեկտրոնային տարբերակը կարելի է բեռնել հետևյալ https://cubeinvest.am/ կայքից, իսկ թղթային տարբերակները` այցելելով «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ Վազգեն Սարգսյան 10 հասցեով:

Պարտատոմսերի էական պայմանները

ԴԱՍԸ Անվանական արժեկտրոնային
ԱՄՏԾ AMIKOMB21ER4
ԱՆՎԱՆԱԿԱՆ ԱՐԺԵՔԸ 100,000 ՀՀ դրամ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ 1,100,000,000 ՀՀ դրամ
ՔԱՆԱԿԸ 11,000 հատ
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏ 36 ամիս
ԹՈՂԱՐԿՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 17/08/2026
ՄԱՐՄԱՆ ԱՄՍԱԹԻՎ 17/08/2029
ԱՐԺԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ 12․50%
ԱՐԺԵԿՏՐՈՆՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ 3 ամիս պարբերականությամբ
ՏԵՂԱԲԱՇԽՈՂԸ «Կուբ Ինվեսթ» ՓԲԸ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *