Նախորդ գումարման Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հեռացել է քաղաքականությունից՝ տեղափոխվելով մասնավոր ոլորտ:
BanksNews.am-ն ուսումնասիրել է, թե 2018-2025 թվականների հայտարարագրերի համաձայն՝ ինչպիսին է նախկին պաշտոնյայի ֆինանսական վիճակը քաղաքական գործունեությունն ավարտելու պահին։
Աշխատանքային ուղին
Մինչ 2018 թվականի քաղաքական փոփոխությունները, Հակոբ Արշակյանը 2010-2014 թթ․ աշխատել է «Նեյշնլ Ինսթրումենթս» ընկերությունում` որպես համակարգերի ճարտարագետ, իսկ 2014-2017 թթ․՝ «Ալյանս» գործընկերների ծրագրի տարածաշրջանային ղեկավար։ 2018 թվականի հունվար-մայիս ամիսներին եղել է «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության հիմնադիր-գործադիր տնօրենը։
Զուգահեռաբար, նա ծավալել է հանրային-քաղաքացիական ակտիվություն․ 2008-2012 թթ․ եղել է «ՀԻՄԱ» նախաձեռնության հիմնադիր անդամ, 2012 թ․՝ «ՀԻՄԱ» ՀԿ նախագահ, իսկ 2014 թ․՝ «Դեմ եմ» շարժման համակարգող խմբի անդամ։
2018 թվականից հետո Արշակյանն անցել է պետական ծառայության․
- 2018 թ. մայիս-հոկտեմբեր՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ,
- 2018-2019 թթ.՝ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար,
- 2019-2021 թթ.՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար,
- 2021 թ. հունիսին ընտրվել է ԱԺ պատգամավոր, իսկ օգոստոսի 4-ին՝ ԱԺ նախագահի տեղակալ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ի՞նչ ունեցվածքով է պաշտոնը ստանձնել աշխարհի խորհրդարանների ամենաերիտասարդ նախագահը. հայտարարագիր
Ֆինանսական վիճակը՝ ըստ հայտարարագրերի
Արշակյանի տարեկան եկամուտը կազմել է ավելի քան 31.4 մլն դրամ, որից շուրջ 18 մլն դրամը ստացվել է անշարժ գույքի վաճառքից, իսկ մնացածը՝ որպես աշխատավարձ։ Հայտարարագրվել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան (մեկը՝ գնման, մյուսը՝ նվիրատվության հիմքով)։
Հաշվետու տարվա ընթացքում օտարվել է մեկ բնակարան (18 մլն դրամով)։ Բանկային հաշիվների մնացորդը տարեվերջին կազմել է շուրջ 293 հազար դրամ։
Տարեկան աշխատավարձը կազմել է 11.1 մլն դրամ։ Տարեվերջին բանկային մնացորդը եղել է շուրջ 398,800 դրամ, իսկ կանխիկ դրամական միջոցները՝ 10,000 ԱՄՆ դոլար և 4 մլն դրամ։ Պահպանվել է Դավթաշենի բնակարանը, արձանագրվել է շուրջ 4.5 մլն դրամի հիփոթեքային պարտավորություն։
Ընդհանուր եկամուտները կազմել են 17.2 մլն դրամ (աշխատավարձ՝ 13.8 մլն դրամ, եկամտային հարկի վերադարձ՝ 3.2 մլն դրամ)։ Կանխիկ միջոցները տարեվերջին կազմել են 2.5 մլն դրամ և 9,500 դոլար, իսկ վարկային պարտավորությունները՝ շուրջ 5.5 մլն դրամ։ Գույքային ցանկին ավելացել է այգետնակ Ջրվեժում։
Եկամուտները կազմել են շուրջ 18.3 մլն դրամ (ԱԺ աշխատակազմից ստացված աշխատավարձ և եկամտային հարկի վերադարձ)։ Բանկային հաշիվներում հայտարարագրվել է շուրջ 756 հազար դրամ, կանխիկ՝ 2.5 մլն դրամ և 9,500-10,000 դոլար։ Վարկային պարտավորությունները կազմել են մոտ 4.4 մլն դրամ։
Տարվա ընթացքում արձանագրվել են գույքային փոփոխություններ․ Արշակյանը 40.8 մլն դրամով վաճառել է Դավթաշենի բնակարանը և 28.25 մլն դրամով ձեռք բերել նոր բնակարան։ Ձեռք է բերվել նաև 2024 թ. արտադրության BYD մակնիշի ավտոմեքենա (17.4 մլն դրամ)։
Հաշվետու տարվա եկամուտը կազմել է 21 մլն դրամ (որից 17.8 մլն դրամը՝ ԱԺ-ից, մնացածը՝ եկամտահարկի վերադարձից և ԵՊՀ-ում ու Ռուս-հայկական համալսարանում դասախոսական գործունեությունից)։
Տարեվերջին կանխիկ դրամական միջոցները կազմել են 10,000 դոլար և 2.5 մլն դրամ, բանկային մնացորդը՝ 503 հազար դրամ։ Վարկային պարտավորությունները կազմել են 32.6 մլն դրամ, իսկ բնակարանի վերանորոգման ծախսերը՝ 9.8 մլն դրամ։
- Այսպիսով, պետական ապարատում յոթ տարվա գործունեությունից հետո Հակոբ Արշակյանն ավարտում է քաղաքական փուլը և տեղափոխվում մասնավոր հատված` վերոնշյալ ֆինանսական և գույքային ցուցանիշներով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ