Արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի և մյուսների գործով դատավորը դիմում կուղարկի ՆԳՆ։ Այս մասին դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտնել է այսօրվա չկայացած նիստում՝ հաշվի առնելով տնային կալանքի տակ գտնվող մեղադրյալներին դատարան հասցնելու հարցում արձանագրվող համակարգված ուշացումները։
Հենց արքեպիսկոպոս Գալստանյանի բացակայության պատճառով էլ այսօրվա նիստը հետաձգվեց։
Դատավոր Ֆարխոյանը հայտնել է, որ դիմում կուղարկի ՆԳՆ, որպեսզի ոստիկանների նման վարքագիծը չկրկնվի։