Հորմուզի նեղուցով անվտանգ անցումը հնարավոր է միայն Իրանի թույլտվությամբ. «Խաթամ ալ-Անբիա»

«Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը հերքել է Հորմուզի նեղուցով բնականոն նավարկության վերաբերյալ Միացյալ Նահանգների հայտարարությունները՝ դրանք «սուտ և հերյուրանք» որակելով, հայտնում է Tasnim-ը:

Նա նշել է, որ նեղուցը շարունակում է ամբողջությամբ գտնվել Իրանի վերահսկողության տակ, և, ենթադրաբար, ոչ մի առևտրային նավ կամ նավթատար լցանավ չի կարող անվտանգ անցնել այնտեղով առանց իրանական զինված ուժերի թույլտվության և վերահսկողության։

Շտաբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ-ը շարունակում է ձգտել տարածաշրջանում ստեղծել «անկայունություն և անապահովություն», սակայն Վաշինգտոնի սպառնալիքները, ըստ նրա, չեն ազդի իրանական զինված ուժերի պատրաստականության վրա։

Նա միաժամանակ հայտնել է, որ իրանցի զինվորականները հետևում են տարածաշրջանում ամերիկյան և իսրայելական ուժերի տեղաշարժերին։ Նա ընդգծել է, որ Իրանի զինված ուժերը պատրաստ են պաշտպանել երկրի ազգային ինքնիշխանությունն ու շահերը։

Շտաբի ներկայացուցիչը նախազգուշացրել է, որ Իրանը կպատասխանի ցանկացած սպառնալիքի՝ անկախ դրա բնույթից և մասշտաբից, ընդ որում, ինչպես պնդվում է, պատասխանը կլինի «ավելի ուժեղ և կոշտ, քան նախկինում»։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *