Պուտինի այցը Կուրիլյան կղզիներ դիվանագիտական սկանդալ է առաջացրել

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Կուրիլյան կղզեխմբի Իտուրուպ կղզի արժանացել է Տոկիոյի պաշտոնական բողոքին, ընդ որում՝ ճապոնացի քաղաքական գործիչ Սանաե Տակաիչին այդ այցն անվանել է բացարձակապես անընդունելի և ընդգծել, որ նման քայլերը վիրավորում են ճապոնացի ժողովրդի արժանապատվությունը։

Ինչպես հաղորդում է Reuters-ը Ճապոնիան Կուրիլյան շարքի հարավային չորս կղզիները համարում է իր Հարավային տարածքների անբաժանելի մասը և շարունակում է հետևողականորեն պահանջել դրանց վերադարձը, ինչի պատճառով ռուսական բարձրաստիճան պաշտոնյաների ցանկացած այց այդ տարածքներ արժանանում է Տոկիոյի կոշտ դիվանագիտական արձագանքին։


Թամարա Քալանթարյան

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *