Մեսսիի և Հոլանդի նկարներն օգտագործվել են մեծ չափով թմրանյութերի տուփերի փաթեթների վրա

«Մանչեսթեր Սիթի» ակումբի և Նորվեգիայի ֆուտբոլի ազգային հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդի պատկերն օգտագործվել է Էկվադորի ոստիկանության առգրաված թմրանյութերի փաթեթների վրահայտնում է CNN հեռուստաալիքը։

Անվտանգության ուժերն առգրավել են ընդհանուր առմամբ 369 կգ կոկաին։

Մեկ այլ խմբաքանակի վրա էլ պատկերված է եղել Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսիի պատկերը։

Աղբյուրի տվյալներով՝ թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվողները սովորաբար նշում են խմբաքանակները հայտնի մարզիկների և այլ աստղերի անուններով՝ «մեսիջ» ուղարկելու համար, թե որ հանցավոր ցանցն է արտադրել ապրանքը կամ որ հաճախորդին է այն պատկանում։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *