Գոյություն ունի մի պարզ սիլլոգիզմ․ եթե «սրիկան» վիրավորանք է, ապա Էդգար Ղազարյանը պետք է ներողություն խնդրի, եթե ոչ, ուրեմն լրիվ նորմալ է, ըստ Էդգար Ղազարյանի, նրան «սրիկա» անվանել․ այսօր ԱԺ նիստում ասաց խորհրդարանի խոսնակ Ռուբեն Ռուբինյանը։
«Փառք Աստծո, Էդգար Ղազարյանը «Սրբխեչի ուլ» չի (Խաչվերաց տոնը, որ ժողովրդի շրջանում հայտնի է «Սրբխեչ» անունով), որ բերենք էստեղ մորթենք։ Բայց առաջարկվում է անել պարզ բան՝ հնչել է վիրավորանք, թող ներողություն խնդրի վիրավորանքի համար»,- ասաց նա։
Ռուբինյանը խոստացավ՝ եթե ՔՊ-ից որևէ մեկը վիրավորի, նա կհորդորի նրան, որ այդ մարդը գա ու ներողություն խնդրի։
«Այդ ո՞ր օրվանից ներողություն խնդրելը դարձավ զոհասեղանին զոհ տալ»,- ասաց նա։
Հիշեցնենք․երեկ ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը «սրիկայաբար» բառն էր օգատգործել իշխող ուժի մասին խոսելիս, ինչից հետո իշխող խմբակցությունը պահանջում է, որ նա ներողություն խնդրի։