Հրշեջ-փրկարարները մարել են Բուզանդի փողոցում բռնկված հրդեհը


Հայաստան


Օգոստոսի 13-ին՝ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բուզանդի 1/3 հասցեում ծուխ է նկատվում։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից հինգ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

Պարզվել է, որ պահեստային հատվածում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։25-ին, մարվել՝ 21։00-ին։

Տարհանվել է 150 քաղաքացի։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *