Ճապոնիայի Չիբա պրեֆեկտուրայում 1 օրվա ընթացքում տեղացած ավելի քան 14 դյույմ (350 մմ) ռեկորդային տեղումները մասշտաբային ջրհեղեղներ են առաջացրել՝ խլելով առնվազն 4 մարդու կյանք, անջատելով ավելի քան 20 հազար տան էլեկտրաէներգիան և Տոկիոյի Նարիտա միջազգային օդանավակայանում արգելափակելով հազարավոր ճանապարհորդների։
Ինչպես հայտնում է Reuters-ը Ճապոնիայի օդերևութաբանական գործակալությունն առաջին անգամ տարածաշրջանում հայտարարել էր վտանգավորության ամենաբարձր՝ 5-րդ մակարդակ, իսկ ավելի քան 400 հազար բնակչի տրվել էր տարհանման հրահանգ կամ նախազգուշացում: