Դատախազությունը 2026 թվականի մայիսի 12-ին տեղեկացրել էր, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր է հասցեագրել «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի (այսուհետ՝ ՊՈԱԿ) տնօրենին և Շրջակա միջավայրի նախարարության գլխավոր քարտուղարին՝ ՊՈԱԿ-ի և Նազիկ Ամիրյանի միջև 2007 թվականի դեկտեմբերի 26-ին կնքված՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող հողամասի վարձակալության պայմանագիրը լուծելու (դադարեցնելու) ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ․ հայտնում է Գլխավոր դատախազությունը։
«Ի կատարումն Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության միջնորդագրի՝ 2026 թվականի օգոստոսի 13-ին Կադաստրի կոմիտեում դադարեցվել է Նազիկ Ամիրյանի վարձակալության իրավունքը՝ Սևանա լճի ափամերձ տարածքում գտնվող՝ 0.3 հա մակերեսով, 20 միլիոն 502 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասի նկատմամբ. հողատարածքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետության տիրապետմանը»,- ասված է հայտարարության մեջ։