Բրյուսելն անհրաժեշտ է համարում շարունակել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը

Եվրոպական միությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև առևտրի և տարանցման սահմանափակումների վերացումը, ինչպես նաև երկու երկրների համայնքների միջև շփումների ընդլայնումը համարում է կարևոր նվաճում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից հետոայս մասին ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության ծառայության (EEAS) խոսնակ Անիտա Հիփերն ասել է ադրբեջանական ԶԼՄ-ների հետ զրույցում:

«Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը և խաղաղության գործընթացի վերաբերյալ համատեղ հռչակագրի ստորագրումը 2025 թվականի օգոստոսի 8-ին պատմական քայլ էին Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների լիակատար կարգավորման ուղղությամբ», – ասել է EEAS խոսնակը։

Հիփերի խոսքով՝ այդ ժամանակվանից ի վեր կողմերը կարևոր առաջընթաց են գրանցել, որը շահավետ է երկու երկրների համար։ ԵՄ-ն, մասնավորապես, նշել է առևտրի և տարանցման սահմանափակումների վերացումը, կալանավորվածների ազատ արձակումը և երկու երկրների ներկայացուցիչների միջև շփումների ընդլայնումը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում։ Միևնույն ժամանակ, Բրյուսելն անհրաժեշտ է համարում շարունակել ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը և ապահովել խաղաղության պայմանագրի ստորագրումն ու վավերացումը։

Հիփերը նշել է, որ ԵՄ-ն նաև աջակցում է հարաբերությունների կարգավորման գործնական քայլերի շարունակականությանը, ինչպիսին է կապի, առևտրի և էներգետիկայի ոլորտներում համագործակցության ընդլայնումը։ Նա հավելել է, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակելը, մարդասիրական հարցերի լուծումը և հաշտեցման ուղղությամբ աշխատանքը, այդ թվում՝ հասարակական մակարդակում, մնում են նույնքան կարևոր։

«ԵՄ-ն պատրաստ է լրացուցիչ աջակցություն տրամադրել այս բոլոր ոլորտներում», – նշել է ԵՄ ներկայացուցիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *