Թրամփը մինչև 100% մաքսատուրքեր է սահմանել ԱԹՍ սարքերի և դրանց բաղադրիչների ներմուծման վրա


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում արտադրվող անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրամասերի ներմուծման վրա մինչև 100% մաքսատուրքեր սահմանելու մասին՝ նշելով, որ արտասահմանյան մատակարարներից կախվածությունը սպառնալիք է ազգային անվտանգության համար և պահանջում է շտապ կարգով զարգացնել սեփական արտադրությունը։

Միաժամանակ, Վաշինգտոնը սահմանել է ավելի ցածր դրույքաչափեր դաշնակիցների համար․ 15%՝ Եվրամիության, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Թայվանի, Շվեյցարիայի և Լիխտենշտեյնի համար, 10%՝ Միացյալ Թագավորության համար։

Բացի այդ, առանձին երկրների համար հնարավոր են նաև ավելի ցածր դրույքաչափեր, եթե անօդաչուների համար անհրաժեշտ սարքավորումների, ծրագրային ապահովման և տեխնոլոգիաների մեծ մասն արտադրվում է ԱՄՆ-ում կամ տվյալ երկրում։



Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *